Բարելավել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները Հայաստանի 17 քաղաքներում՝ իրականացնելով ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, կոյուղու մաքրման կայանների կառուցման ու վերականգնման համար անհրաժեշտ ճարտարագիտական աշխատանքները, նախագծումը, հեղինակային և տեխնիկական հսկողությունը, պայմանագրերի կառավարումը, գնումները, ինչպես նաև ապահովելով Պատվիրատուի, Բանկի և Կապալառուների հետ փոխգործակցությունը։
Ինժեներախորհրդատվական ծառայությունների փուլերը
- Փուլ 1։ Ինժեներական հետազոտությունների իրականացում և նախնական նախագծի մշակում
- Փուլ 2։ Մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի մշակում
- Փուլ 3։ Շինարարության մրցութային փաթեթների գնահատում
- Փուլ 4։ Հեղինակային և տեխնիկական հսկողության իրականացում
Մատուցված ինժեներախորհրդատվական ծառայությունները
- Նախնական նախագծի մշակում
- Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում
- Հեղինակային հսկողության իրականացում
- Շինարարության տեխնիկական հսկողություն
- Ծրագրի կառավարում
- Տեխնիկական աջակցում և ուսուցում
- Պայմանագրերի կառավարում
- Մրցույթների կազմակերպում և գնահատում
- Վճարումների կառավարում