Բյուրեղավան և Սարապատ խոշորացված համայնքների ոռոգման համակարգերի նախագծում

  • Պատվիրատու:  
    Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ
  • Ֆինանսավորող կազմակերպություն։  
    Համաշխարհային բանկ
Ծրագրի նպատակը

Բարձրացնել Բյուրեղավան և Սարապատ խոշորացված համայնքներում ոռոգման համար նախատեսված ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև ընդլայնել ոռոգելի տարածքները՝ բարելավելով Բյուրեղավան խոշորացված համայնքի Բյուրեղավան, Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերի և Սարապատ խոշորացված համայնքի Հողմիկ, Գոգհովիտ և Թորոսգյուղ բնակավայրերի ոռոգման համակարգը «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» շրջանակներում։

Մատուցված ինժեներախորհրդատվական ծառայությունները

  • Նախագծանախահաշվային և մրցութային փաստաթղթերի մշակում
  • ՇՄԱԳ և ՇՄԿՊ մշակում 
  • Հեղինակային հսկողության իրականացում
    Ենթածրագրերը
    • Բյուրեղավան բնակավայրի ոռոգման ինքնահոս համակարգի բարելավում
    • Նուռնուս բնակավայրի ոռոգման ինքնահոս համակարգի բարելավում
    • Ջրաբեր բնակավայրի ոռոգման համակարգի բարելավում 
    • Հողմիկ բնակավայրի ոռոգման ինքնահոս համակարգի բարելավում
    • Գոգհովիտ բնակավայրի ոռոգման ինքնահոս համակարգի բարելավում
    • Թորոսգյուղ բնակավայրի ոռոգման ինքնահոս համակարգի բարելավում
      Ծրագրի հիմնական բնութագրիչները
      • 575 հա ոռոգելի հողատարածք 
      • L= 1,2կմ, ЛР-60 և ЛР-40 ջրանցքներ 
      • L= 12,5կմ, OD300-150 ջրատարներ
      • Պոմպակայան
      • 42 ջրաչափական և փականային հորեր
      • 91 ջրթողներ 
      • Այլ կառուցվածքներ