Վեդիի ջրամբարի և դրա ոռոգման տարածքի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն

  • Պատվիրատու:  
    Ջրային տնտեսության ԾԻԳ
  • Ֆինանսավորող կազմակերպություն։  
    Ֆրանսիական զարգացման գործակալություն
Ծրագրի նպատակը

Բարելավել ջրային ռեսուրսների և ոռոգվող գյուղատնտեսության կայունությունը Արարատյան բերրի հարթավայրում` (i) ապահովելով հավելյալ վերականգնվող ջրային ռեսուրսներ Վեդու ջրամբարի կառուցման միջոցով և (ii) բարելավելով ոռոգման արդյունավետությունը` ցանցի վերանորոգման և արդիականացման միջոցով: Վերացնելով ջրային և ոռոգման ցանցերի սահմանափակումները՝ ծրագիրը նպատակ է հետապնդում նաև կանխել Արարատյան հարթավայրում գյուղատնտեսական հողերը լքելու միտումը: 

Խորհրդատվական ծառայությունների հիմնական նպատակն է իրականացնել հետևյալ առաջադրանքները

  • Առաջադրանք I. Վեդու ջրամբարի և նրա ոռոգման տարածքների համապարփակ տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացում
  • Առաջադրանք II. Վեդու ջրամբարի կառուցման նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստում
  • Առաջադրանք III. Շինարարության ժամանակ նախագծի հեղինակային հսկողության իրականացում

Մատուցված ինժեներախորհրդատվական ծառայությունները

  • Տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացում
  • Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում
  • ՇՄԿՊ և ՇՄՍԱԳ մշակում և փորձաքննության անցկացում 
  • Աջակցում մրցութային փաստաթղթերի կազմման գործընթացում 
  • Հեղինակային հսկողության իրականացում
  • Ծրագրի նպատակը
  • Ծրագրի նպատակը
Ենթածրագրերը
  • Փաթեթ 1։ Վեդու պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցում
  • Փաթեթ 2։ Խոսրով և Վեդի գետերի ջրառ հանգույցների կառուցում
  • Փաթեթ 3 և 4։ Ջրի փոխադրման համակարգի կառուցում (բաղկացած 4 լոտից)
  • Փաթեթ 5 և 6։ Ոռոգման համակարգի կառուցում (բաղկացած 4 լոտից)
  • Ենթածրագրերը
  • Ենթածրագրերը
Ծրագրի հիմնական բնութագրիչները
  • Կոտուցի հովտում հիմնական պատվարով և կողային ամբարտակով պարփակվող 29.4Մմ3 ծավալով ջրամբար
  • Վեդի և Խոսրով գետերի վրա 2 ջրընդունիչներ՝ ջրթափով, ավազորսիչով և ձկնանցարանով
  • Ջրընդունիչներից ջրամբարի տարածք ջուրը տանող ջրի փոխադրման համակարգ (ՋՓՀ)՝ մոտ 11կմ երկարությամբ
  • Ջրամբարից ոռոգվող տարածքներ ջուրը տեղափոխող մագիստրալ խողովակների համակարգ՝ մոտ 37կմ երկարությամբ