Մշակել տեխնիկապես հիմնավորված, համալիր նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթ՝ «Սպանդարյան» ջրանցքի 18.7 կմ հատվածի վերակառուցման համար, որի արդյունքում կբարելավվի ոռոգման համակարգի արդյունավետությունը և կառաջարկվեն մանրամասն ինժեներական լուծումներ՝ շինարարական աշխատանքների իրականացման համար։
Ինժեներախորհրդատվական ծառայությունների փուլերը
- Փուլ 1։ Տեխնիկատնտեսական հիմնավորում, այդ թվում՝ ինժեներական հետազոտությունների իրականացում, նախնական նախագծի մշակում, ֆինանսական և բնապահպանական ու սոցիալական վերլուծության իրականացում
- Փուլ 2։ Մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի մշակում
Մատուցված ինժեներախորհրդատվական ծառայությունները
- Տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացում
- Նախնական նախագծի մշակում
- Նախագծանախահաշվային և մրցութային փաստաթղթերի կազմում
- ՇՄՍԱԳ և ՇՄԿՊ մշակում