Հրազդան քաղաքի ջրամատակարարման և կեղտաջրերի հավաքման/հեռացման համակարգերի տեխնիկատնտեսական հիմնավորում ու աշխատանքային նախագծի պատրաստում

  • Պատվիրատու:  
    Ջրային տնտեսության ԾԻԳ
  • Պատվիրատու:  
    «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ
  • Ֆինանսավորող կազմակերպություն։  
    Համաշխարհային բանկ
Ծրագրի նպատակը

Հրազդան քաղաքի ջրամատակարարման և կեղտաջրերի հավաքման/ հեռացման համակարգերի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն ու աշխատանքային նախագծի պատրաստում:

Ինժեներախորհրդատվական ծառայությունների փուլերը

  • Փուլ 1։ Վերլուծել ներկայիս իրավիճակը, թերությունները և առկա խնդիրները
  • Փուլ 2։ Կանխատեսել ջրամատակարարման և կեղտաջրերի հավաքման/ հեռացման համակարգերի պահանջները մինչև 2030թ. 
  • Փուլ 3։ Որոշել պահանջվող ներդրումների առաջնահերթությունն ըստ փուլերի՝ ծախսերի և օգուտների վերլուծության հիման վրա
  • Փուլ 4։ Իրականացնել ներդրումների ծրագրի առաջին փուլը՝ հաշվի առնելով մատչելի միջոցները և օգուտների օպտիմալացումը
  • Փուլ 5։ Իրականացնելով մանրամասն ճարտարագիտական նախագծային գործընթաց՝ ապահովել, որ առաջին փուլի ընտրված ներդրումներն առնվազն համապատասխանում են նվազագույն ծախսային լուծումներին, իսկ տեխնիկական մասնագրերը և նախահաշիվները արտացոլեն գերակայող պայմանները

Մատուցված ինժեներախորհրդատվական ծառայությունները

  • Տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացում
  • Ինստիտուցիոնալ աջակցում 
  • Ռազմավարության և ներդրումային պլանի մշակում 
  • Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում
  • ՇՄԿՊ և ՇՄՍԱԳ մշակում և փորձաքննության անցկացում
  • Հեղինակային հսկողության իրականացում
    Ենթածրագրերը
    • Փաթեթ 1։ Հարավ թաղամասի նախնական և աշխատանքային նախագծի, մրցութային փաստաթղթերի մշակում
    • Փաթեթ 2։ Միկրո թաղամասի նախնական և աշխատանքային նախագծի, մրցութային փաստաթղթերի մշակում
    • Փաթեթ 3։ Կենտրոն թաղամասի նախնական և աշխատանքային նախագծի, մրցութային փաստաթղթերի մշակում
      Ծրագրի հիմնական բնութագրիչները
      • 1 ջրընդունիչ
      • 1 ջրամբար (400մ3) և սանիտարական գոտի
      • L=2,3կմ, DN300-100 ջրատարներ
      • L=97,6կմ, OD315-50 բաշխիչ ցանցեր (ներառյալ ջրաչափական կառույցները)