68 պոմպակայանների վերականգնման ու արդյունավետության բարձրացման տեխնիկատնտեսական հիմնավորում

  • Պատվիրատու։  
    «Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամ – Հայաստան» ծրագիր (ՀՄՀ-Հայաստան)
  • Ֆինանսավորող կազմակերպություն։  
    Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա
Ծրագրի նպատակը

Ապահովել մոտ 55000 հա տարածքի հուսալի ոռոգումը (ոռոգելի հողերի մոտավորապես 40%) այն 68 պոմպակայանների վերականգնման/ վերակառուցման միջոցով, որոնց իշխման տակ գտնվող հողերը չունեն տնտեսապես շահավետ ինքնահոս ոռոգման այլընտրանք: ՀՄԿ ծրագիրը խոշոր համալիր ներդրում է Հայաստանի ոռոգման պոմպակայանների վերականգնման ոլորտում:

Խորհրդատվական ծառայությունների հիմնական նպատակը

  • Տալ յուրաքանչյուր պոմպակայանի վերականգնման տեխնիկատնտեսական հիմնավորումը
  • Պատրաստել պոմպերի, շարժիչների, էլեկտրական, ավտոմատ կառավարման, մաքրման և այլ օժանդակ սարքավորումների մանրամասն տեխնիկական մասնագրեր բոլոր 68 պոմպակայանների, կամ այն պոմպակայանների համար, որոնց վերականգնումը կլինի տնտեսապես շահավետ 
  • Պատրաստել յուրաքանչյուր պոմպակայանի կարևոր կառուցվածքների (շենքեր, խողովակներ, էկրաններ, փականներ և այլն) նախնական նախագծեր և կատարողական մասնագրերը (նշելով աշխատանքների շրջանակը, նախագիծը, շինարարության ստանդարտները և այլն)

Ինժեներախորհրդատվական ծառայությունների փուլերը

  • Փուլ 1։ Տեխնիկատնտեսական հիմնավորում 68 պոմպակայանների համար
  • Փուլ 2։ Նախագծային և մրցութային փաստաթղթերի մշակում 17 պոմպակայանների համար` FIDIC-ի դեղին գրքի համաձայն

Մատուցված ինժեներախորհրդատվական ծառայությունները

  • GIS հենքով տվյալների բանկի և SCADA կառավարման և վերահսկման համակարգի ստեղծում
  • Տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացում
  • Ինստիտուցիոնալ աջակցում և կարողությունների զարգացում
  • Ռազմավարության և ներդրումային պլանի մշակում
  • Նախագծային և մրցութային փաստաթղթերի կազմում 17 պոմպակայանների համար՝ FIDIC-ի դեղին գրքի համաձայն
  • ՇՄԿՊ մշակում
  • Ծրագրի նպատակը
  • Ծրագրի նպատակը
Ենթածրագրերը
  • 68 ենթածրագիր
    Ծրագրի հիմնական բնութագրիչները
    • 68 ջրընդունիչներ և ջրընդունիչ ավազաններ
    • 68 պոմպակայաններ 
    • L=323կմ, DN1800-200 մղման խողովակաշարեր 
    • Տարբեր տիպի կառուցվածքներ (ջրծեծ ավազաններ, անկերային հենարաններ)
    • Էլեկտրական հաղորդման գծեր